Քաղաքացիների ընդունելություն՝ գյուղատնտեսության նախարարի մոտ

2018-09-28

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել են սեպտեմբեր ամսին սահմանված կարգով հերթագրված յոթ քաղաքացիներ։ Այս ձևաչափով սա նախարար Արթուր Խաչատրյանի հինգերորդ ընդունելությունն էր։

Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը մասնավորապես վերաբերում էին գյուղատնտեսական վարկերի տրամադրման, տնտեսությունների ընդլայնման համար աջակցության ցուցաբերման, իրացման և մի շարք այլ հարցերի շուրջ։

Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին, ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` Արթուր Խաչատրյանը հանձնարարել է ուսումնասիրել եւ գյուղատնտեսության նախարարության իրավասության շրջանակներում հնարավոր լուծում տալ դիմում-խնդրանքներին։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել