Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատուները
2014-04-23
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն հանդիպել է Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ստեֆան լը Ֆոլի հետ:
Հանդիպման ընթացքում հայ և ֆրանսիացի պաշտոնյաները քննարկել են գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցեր, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հույս Է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ հաջորդ հանդիպումը, արդեն Երևանում, իրեն երկար սպասեցնել չի տա:
Այցելության ծրագրով պարոն Կարապետյանը վաղը կմեկնի Ֆրանսիայի արդյունաբերական կենտրոն հանդիսացող Լիոն քաղաք, որտեղ ևս նախատասվում են մի շարք հանդիպումներ գյուղատնտեսական կազմակերպությունների և ագրոարդյունաբերողների հետ: