Քաղաքացիների ընդունելություն՝ գյուղատնտեսության նախարարի մոտ

2018-08-30

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել։

 

Սահմանված կարգով հերթագրված թվով 9 քաղաքացիներ նախարարին ներկայացրել են իրենց դիմումներն ու առաջարկները գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես տավարաբուծության զարգացման, անասնաբույժների գործունեության, բույերի պաշտպանության միջոցառումների,  գյուղտեխնիկայի պարկի ստեղծման և այլ խնդիրների վերաբերյալ։

 

Մանրամասնորեն ծանոթանալով քաղաքացիների խնդիրներին և լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները՝ Արթուր Խաչատրյանը հանձնարարականներ է տվել դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել