Գյուղատնտեսության նախարարությունը միանում է մեկանգամյա պլաստիկի աստիճանական արգելման գործընթացին
2018-08-01
Գյուղատնտեսության նախարարությունը, միանալով բնապահպանության նախարարության նախաձեռնած քարոզարշավին, հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից։
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրահանգել է նախարարության աշխատակազմին եւ նախարարության ենթակա կազմակերպություններին` նախարարության կարիքների համար ձեռք բերել միայն ապակե շշերով ջուր։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին