Գյուղնախարարը քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել

2018-07-31

13ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 31-ին անցկացրել է քաղաքացիների  ընդունելություն, որի ընթացքում սահմանված կարգով հերթագրված թվով 16 քաղաքացիներ նախարարին ներկայացրել են իրենց դիմում-խնդրանքները և առաջարկները ոլորտին առնչվող բազմաբնույթ հարցերի շուրջ։

 

Ընդունելության ներկայացած  քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը մասնավորապես վերաբերում  էին  պտուղ-բանջարեղենի մթերումների կազմակերպմանը, մսամթերքի իրացման գործընթացին, անասնաբույժների խնդիրներին, պետական աջակցության սուբսիդավորման ծրագրերին, սերմնաբուծության ոլորտում  նոր ծրագրի մշակմանը, տնտեսությունն ընդլայնելու նպատակով ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև  այլ հարցերում օժանդակության տրամադրմանը։

 

Նախարարը լսել է քաղաքացիների դիմումները և  դրանց վերաբերյալ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների  պարզաբանումներն ու դիտարկումները, տվել հանձնարակականներ՝ դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

 

Նշենք, որ սա նախարար Արթուր Խաչատրյանի կողմից անցկացված թվով 3-րդ քաղաքացիների ընդունելությունն էր.  ընթացիկ տարվա մայիս, հունիս և հուլիս ամիսներին կազմակերպված ընդունելություններին մասնակցել է  ընդհանուր թվով 40 քաղաքացի։ 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել