Խորհրդակցություն նախարարի մոտ

2014-04-14

xorhrdakcutyunԱյսօր  ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը համակարգի պատասխանատուներին ներկայացնելով ՀՀ նոր վարչապետի նշանակման   հետ կապված  տեղեկատվությունը, կոնկրետ հանձնարարականներ է տվել նրանց, պահանջելով առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահության  պահպանմանն ու նախատեսված միջոցառումները  սահմանված ժամկետներում ու բարձր որակով իրականացմանը։

Այդ թվում՝

 

 

 

  • Գարնան գյուղատնտեսական  աշխատանքների  գրաֆիկների պահպանումը։
  • Ցրտահարությունից տուժած  համայնքներին օժանդակություն ցուցաբերելու  ՀՀ կառավարության  որոշման  պահանջների կատարումը։
  • Սերմացուի, դիզելային վառելիքի և պարարտանյութի տրամադրման  պետական աջակցության ծրագրերի իրականացման  ժամկետների ապահովումը։

 

 

            Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է  ապրիլի 15-ից մարզերում սկսել  ցրտահարությունից տուժած տնտեսություններին սերմացուի բաշխման աշխատանքները։

 

 

            Խոսելով  կառավարության կազմի հետ կապված նոր մոտեցումների մասին, նախարարի պաշտոնակատարը  կրկին հիշեցրել է  նախատեսված ծրագրերի իրականացման  գործում  անձնական պատասխանատվության կարևորությունը։

 

Տպել