Հանդիպում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ
2018-07-06
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին եւ նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Աղբյուրը` Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջ