Մի կաթիլ օրգանական մեղր

2018-07-03

IMG_5299Ընթանում է Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը խթանելու նպատակով դեռեւս 2015թ. սեպտեմբերից մեկնարկած «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) եռամյա ծրագիրը։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության և համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

 

Ծրագրի նպատակն է Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը: Այն նպաստում է տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը` բարելավելով իրավական ու օրենսդրական դաշտը և տրամադրելով համապարփակ մարքեթինգային աջակցություն: Ծրագրում ներգրավված են փոքր ֆերմերներ, ֆերմերային խմբեր և փոքր վերամշակողներ:

 

ՕԳԱՆ ծրագիրը նպաստում է նաև հայ ֆերմերների ու վերամշակողների, ինչպես նաև հայ գնորդների և շահագրգիռ եվրոպական ու այլ միջազգային ընկերությունների միջև կապերի հաստատմանը: Բացի այդ` օրգանական մթերք արտադրողները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային օրգանական տոնավաճառներին:

 

Ստորև ներկայացված «Օրգանական մեղրի արտադրության պատմությունը» ֆիլմը պատրաստվել է ՕԳԱՆ ծրագրի շրջանակներում: Ֆիլմի հերոս` Պարույր Սևակ գյուղում ծնված և մեծացած մեղվապահ Սամվել Կիրակոսյանը, անկախ որևէ խոչընդոտից, իրագործել է իր երազանքը և հաջողության հասել՝ արտադրելով ՕՐԳԱՆԱԿԱՆ մեղր` առանց բնությանը և մարդու առողջությանը վնաս հասցնելու: Նա կարողացել է պայքարել ծառացած դժվարությունների դեմ և արտադրել բարձրորակ օրգանական մեղր իր և Հայաստանի բոլոր երեխաների համար: Ցավոք, ֆիլմի թողարկումից հետո մեղվաբույծը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով: Ֆիլմը նվիրված է Սամվել Կիրակոսյանի հիշատակին:

 

Վերոնշյալ ֆիլմը` ստորև

 

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել