ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը շնորհավորել է համակարգի կին աշխատակիցներին
2014-04-07
«Ազգային ամենամեծ արժեքի՝ Հայրենիքի բնորոշիչը մեզանում մայրն է: Մեզ համար մայր են նաև մեր հողը, մեր լեզուն, մեր օջախը: Ուստի, մեր տոնացույցի ամենակարևոր ու իմաստալից տոնն էլ Մայրության և գեղեցկության տոնն է, որի առթիվ շնորհավորում եմ մեր երկրի գյուղատնտեսությանն առնչվող մեր մայրերին, քույրերին, կանանց »: Այսպես սկսեց իր շնորհավորանքի խոսքն այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը՝ դիմելով նիստերի դահլիճում հավաքված նախարարության աշխատակցուհիներին:
ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աշխատողների 60 %-ից ավելին կանայք են: Ընտանեկան հոգսերից բացի այսօր նրանք հաղթահարում են նաև սոցիալական բազմաթիվ խնդիրներ, շարունակելով մեր քարոտ հողից առավել հատույց ու եկամուտ ստանալու իրենց շնորհակալ ու բեղմնավոր աշխատանքը:
Ի սրտե շնորհավորելով նրանց տոնի առթիվ, Սերգո Կարապետյանը ծաղիկներ նվիրեց կանանց: Նախարարության մի շարք աշխատակցուհիներ, Մայրության և գեղեցկության տոնի առթիվ և գյուղատնտեսության ոլորտում ունեցած ներդրումների համար, պարգևատրվեցին նախարարության շնորհակալագրերով: