Քաղաքացիների ընդունելություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

2018-05-30

1Մայիսի 30-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն,  տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին ընդունեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

 

 Հանդիպմանը ներկայացած 16 քաղաքացիների կողմից գյուղատնտեսության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը վերաբերում  էին խորհրդատվության տրամադրմանը, ներդրումային ծրագրերին օժանդակելուն, անասնաբուժության եւ մի շարք այլ ոլորտներին։

 

Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին, ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` Արթուր Խաչատրյանը հանձնարարել է ուսումնասիրել եւ գյուղատնտեսության նախարարության իրավասության շրջանակներում հնարավոր լուծում տալ դիմում-խնդրանքներին։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել