Արթուր Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավարին

2018-05-23

1Մայիսի 23-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպեց Հայաստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ղեկավար Դմիտրի Գվինդաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանը։

 

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Հայաստանում ՎԶԵԲ-ի ռազմավարությունը եւ առաջնահերթությունները, 2018-2019թթ. ծրագրերը։

 

Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ ներկայումս ավարտման փուլում է ոլորտի ռազմավարության մշակումը։ Գյուղնախարարության եւ ՎԶԵԲ-ի քաղաքականությանն առնչվող երկխոսության ընթացքում քննարկվեցին գործառնական առաջնահերթությունները, համագործակցության հնարավոր տիրույթը։

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել