ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին

2018-05-16

594_bՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանին և շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Իգնատի Առաքելյանին՝ ներդրված ջանքերի համար:

 

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսությունը ռազմավարական ուղղություն  է  և ոլորտում մեծ ներուժ կա, որը զսպանակված վիճակում է գտնվում, բայց որոշակի քաղաքական բարենպաստ պայմանների առկայությունը հնարավորություն կտա, որ այդ զսպանակը բացվի և ոլորտում իրական ու որակական փոփոխություններ տեղի ունենան: Իր խոսքում վարչապետը կարևորել է նաև  գյուղատնտեսական վարկերի հետ կապված խնդիրների լուծումը:

 

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն  է հայտնել Իգնատի Առաքելյանին համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական:

 

Իգնատի Առաքելյանը նշել է, որ նորանշանակ նախարարի հետ  հասցրել են քննարկել գյուղատնտեսության առաջնահերթությունները, փոխանցվել են բոլոր ծրագրերը՝ ընդգծելով, որ մշտապես պատրաստ է իր աջակցությունն ունենալ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել