Ի գիտություն լրատվամիջոցների

2018-04-03

(4)Ս.թ. ապրիլի 4-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Հայաստանում ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն կստորագրեն «Անասնակերի մատակարարման բարելավում և կաթնամթերքի վերամշակման ընդլայնում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագիրը:

 

 

Ստորագրման արարողությունից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի  ասուլիսով, որին կհաջորդի ENPARD ԵՄ/ՊԳԿ «Տեխնիկական աջակցություն ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը» ծրագրի շրջանակում ստեղծված Դոնորների համակարգման հարթակի կայքէջի շնորհանդեսը:  

 

 

Միջոցառումը կմեկնարկի ժամը 11:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Թագուհի Էրատո» սրահում:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել