Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները ավելացել են ավելի քան երկու անգամ

2018-03-23

IMG_5211Օպերատիվ տվյալներով` 2018 թվականի մարտի 22-ի դրությամբ  արտահանվել է 24 965 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է շուրջ 13 970 տոննայով:

 

Պտուղ-բանջարեղենը արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 23370 տոննա,  ինչպես նաև Վրաստան, Բելառուս,  ԱՄԷ, Իրաք և Ռումինիա:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել