Ի գիտություն լրատվամիջոցների
2018-03-07
Մարտի 8-ին`ժամը 13:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղը ՕքսԵՋեն հիմնադրամի և Գյուղատնտեսական դաշինքի հետ համատեղ իրականացնում են արդեն ավանդական դարձած «ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԿԻՆ ՀԵՐՈՍ» մրցանակաբաշխությունը:
Մրցանակի են արժանանալու 2017 թվականին գյուղատնտեսության ոլորտում հաջողություններ արձանագրած կանայք՝ Հայաստանի բոլոր մարզերից:
Միջոցառումը այս տարի կրում է «Կանանց դերը ագրոբիզնեսում վճռորոշ է» խորագիրը: Միջոցառման նպատակն է խրախուսել այն կանանց, ովքեր գործունեություն են ծավալում գյուղմթերքի արտադրության ոլորտում՝ նպաստելով համայնքների կայուն զարգացմանը:
Մրցանակաբաշխության օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ :
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին