խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրություն

 «Խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն: «Խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրությունն» գործունեության իրականացմամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, ովքեր նշված գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն են ներկայացնում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան լրացված ծանուցումը, որը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով (https://www.e-gov.am/notifications/):

Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրություն» գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է`

- իրավաբանական անձինք` 50.000 ՀՀ դրամ (հաշվեհամարը` 900005166419)

- ֆիզիկական անձինք` 50․000 ՀՀ դրամ (հաշվեհամարը` 900005166310)

 

«Խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը և պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:

«Խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

 

Տպել