Թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն

«Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն» ծանուցման ենթակա գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն: «Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն» գործունեության իրականացմամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, ովքեր նշված գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն են ներկայացնում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան լրացված ծանուցումը, որը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով (www.e-gov.am/notifications/): Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն» գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է`

- իրավաբանական անձինք` 15․000.000 ՀՀ դրամ (հաշվեհամարը` 900005166419)
– ֆիզիկական անձինք` 15.000․000 ՀՀ դրամ (հաշվեհամարը` 900005166310)

 

«Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը և պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:

 

«Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Տպել