«Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն: «Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն» գործունեության իրականացմամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, ովքեր նշված գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն են ներկայացնում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան լրացված ծանուցումը, որը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով (https://www.e-gov.am/notifications/): Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն» գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է`
200.000 ՀՀ դրամ (հաշվեհամարը` 900005169033)
«Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը և պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:
«Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով: