Շուրջ 3 տոկոսով ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների տարեկան միջին կաթնատվությունը. ֆերմերներն արդյունքներից գոհ են
2018-02-27
Անասնակերի գնի բարձրացման պատճառով նախորդ տարի ֆերմերները որոշել են խոտանել քիչ կաթնատու կենդանիներին, որպեսզի կարողանան կերը ճիշտ բաշխել: Ստացված արդյունքից դժգոհ չեն մնացել: Խոտանված կենդանիների հաշվին խնայված կերի պաշարներն ուղղվել են ընտրության արդյունքում պահպանված կովերի լիարժեք կերակրմանը, որի շնորհիվ տարեկան միջին կաթնատվությունը նախնական հաշվարկներով աճել է ավելի քան 3 տոկոսով:
«Կովի կաթը ատամի տակ է, ինչքան շատ կերակրես, այնքան շատ կաթ կստանաս…»,-նշում են ֆերմերները: Ասվածի հետ համակարծիք են նաև գյուղոլորտի մասնագետները, որոնք նշում են, որ հատկապես վերջին ժամանակահատվածում կերի պակաս չի զգացվել, ինչն էլ իր հերթին բերել է կաթնատվության բարձրացման:
Անասնապահության ոլորտի հետագա զարգացման նպատակով 2017-2022 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում նախատեսվում է շահառուներին տարաժամկետ վճարման պայմանով տրամադրել տեղի վերարտադրության տոհմային երինջներ: Հատուկ հսկողություն է տարվում նաև անասնաբուժության ոլորտում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Առավել մանրամասն տեսանյութում՝