ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մեկնել է Ֆրանսիա
2018-02-22
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մեկնել է Ֆրանսիա` Գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին և գյուղատնտեսության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով:
Համաժողովը, որին մասնակցելու են մոտ 20 երկրների գյուղատնտեսության նախարարներ, կկայանա փետրվարի 23-ին «Արժեքների ստեղծում և բաշխում գյուղատնտեսական սննդի շղթայում» խորագրի ներքո: Կքննարկվեն ֆերմերների շահույթի ավելացմանը և եկամուտների բաշխմանը, սննդամթերքի անվտանգությանն առնչվող հարցեր:
Նույն օրը կկայանա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարար Ստեֆան Տրավերի հետ:
Նախատեսվում է նաև նախարարի հանդիպում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կքննարկվեն Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:
Այցի շրջանակում նախարար Իգնատի Առաքելյանը կմասնակցի նաև Փարիզում կայանալիք գյուղատնտեսության միջազգային ցուցահանդեսին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին