ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մեկնել է Ավստրիա

2018-02-12

naxararՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունն  այսօր մեկնել է Վիեննա:

Փետրվարի 12-ին նախարարը հանդիպում կունենա Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության նախարարության պետական քարտուղար Յոզեֆ Պլանկի հետ: Կքննարկվեն երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության  խորացմանն ուղղված հարցեր:

 

Նախատեսված  են նաև   հանդիպումներ Ավստրիայի գյուղատնտեսության պալատի նախագահ Հերման Շուլտեսի, Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերի հետ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարը կայցելի նաև անասնապահական ֆերմաներ, այգեգործական տնտեսություններ և ագրովերամշակման ձեռնարկություններ:  Այցի նպատակներից է ծանոթանալ գյուղատնտեսական կենդանիների համարակալման ավստրիական փորձին:
         
 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել