Գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրով 2017 թվականին 68 լիզինգառուի տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա

2018-02-07

 Belarus 82.1Համաձայն ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պե­տական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից ներկայացված հաշվետվության` Հայաստանի Հանրապետությունում գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2017 թ. ապրիլի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում  թվով 68 լիզինգառուի  տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 68 միավոր տրակտոր, 2 միավոր կոմբայն և 94 միավոր այլ տեխնիկա:

 

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության»  ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, որի արդյունքում ակնկալվում է  գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման համար նպաստավոր պայմանների ստեղծում:

 

Գյուղատնտեսական տեխնիկայի լի­զին­գի պետական աջակցության  պայ­ման­ներն են. 20% կանխավճար, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, տրակտորների համար`  6 տարի, հավաքիչ-մամլիչ­նե­րի, շարքացանների համար` 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի մարման ժամկետ: Լիզինգի գործընթացը իրականացվում է ըստ ամիսների՝ մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով, լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով, ընդ որում լիզինգառուի խնդրանքով բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով:

    

Ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի տարեկան իրականացնել շուրջ 2.8 մլրդ արժեքով շուրջ 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի գյուղատնտեսական տեխնիկայի սուբսիդավորում, ինչը հնարավորություն կտա նորացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի շուրջ 2 տոկոսը:

  

Ծրագիրը մեկնարկել է ապրիլ ամսից: Ստո­րագրվել է հուշագիր ՀՀ գյու­ղատնտեսության նախա­րա­րու­թյան, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պե­տական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի, և ծրագրի մասնակից հետևյալ լիզինգային ընկերությունների միջև.

 

-    «ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ» («Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ) ՓԲԸ,

 

-    «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ  ՎԿ» ՓԲԸ,

 

-    «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ:

      

Ծրագրի մասնակից գյուղատնտեսական տեխնիկայի մատակարար կազմակերպություններն են.

 

-    «ՍՊԵՑՄԱՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

 

-    «Հրաշք Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

 

-   «Մոտոբլոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,  

 

-     «Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

 

-       «ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» փակ բաժնետիրական ընկերություն: 

 

Տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրով տրամադրվող գյուղատնտեսական տեխնիկայի ըստ մարզերի բաշխվածության վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետությաւնում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝  լիզինգի  տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում 01.04.2017 -01.01.2018թ դրությամբ  կատարված աշխատանքների վերաբերյալ

 

 

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել