Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների  սուբսիդավորման ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտում զբաղված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումն է:

 

Ծրագրի շրջանակում տրամադրվում են առավելագույնը տարեկան մինչև 12 տոկոս անվանական տոկոսադրույքով, որի տարեկան մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը սուբսիդավորվում է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկ­տեմբերի 18-ի N 1444-Ն որոշ­մամբ հաստատված սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակա­վայր­երի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հա­մար վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի մինչև 12 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), որպես­զի վարկա­ռուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս:

 

Յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1,5 մլրդ ՀՀ դրամը, մարման ժամկետը՝ առավելագույնը 1 տարի է:

 

Սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի` պտուղ-բանջարեղենի, կաթի կանխավճարի և արժեքի վճարմանը:

 

Ֆինանսական կառույցը վարկը հաստատելուց և վարկի ու վարկի ապահովման միջոցների պատշաճ իրավական ձևակերպումներից հետո վարկառուի կողմից ներկայացված բերքի գնումը հավաստող փաստաթղթի հիման վրա տասնօրյա ժամկետում հանձնված բերքի արժեքը փոխանցում է բերքը վաճառողի հաշվեհամարին:

 

Ծրագրից օգտվելու ուղեցույց

 

Ծրագրին մասնակցող ֆինանսական կառույցների ցանկ    

 

Բերքի գնման պայմանագրի օրինակելի ձև        

 

Կաթի գնման պայմանագրի օրինակելի ձև

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

 

 

 

Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳՆ աշխատակազմի ագրովերամշակման զարգացման վարչություն` 011 23 01 80  հեռախոսահամարով: Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ`  055 54-19-68 հեռախոսահամարով:

 

Տպել