«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտի կորուստների ռիսկերը մեղմելու նպատակով պետական աջակցության միջոցով գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի ներդրման խթանումն է, որը կհանգեցնի պտղատու և խաղողի այգիների կարկուտից արդյունավետ պաշտպանությանը, տնտեսավարողների եկամուտների աճի ու այգեգործության արդյունավետության բարձրացման: 

 

Ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման  համար տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 1 տարի արտոնյալ ժամանակահատվածով,  տարեկան մինչև 14% տոկոսադրույքով վարկեր, ընդ որում տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկը տնտեսավարողին տրամադրվի 2% տոկոսադրույքով, իսկ առնվազն 3 հա կարկտապաշտպան ցանցեր ներդնող Կոոպերատիվներին և Հայաստանի Հանրապե­տու­թյան կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող շահառուներին  վարկը հասանելի լինի 0% տոկոսադրույքով:

 

Ինտենսիվ պտղատու այգիների համար  մեկ շահառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը չի կարող գերազանցել 85 մլն դրամը, խաղողի այգիների դեպքում՝ 36 մլն դրամը, որը նախատեսված է 10 հա տարածքի վրա  կարկտապաշտպան ցանցային համակարգ ներդնելու  համար:

 

Կարկտապաշտպան ցանցերը գրեթե 100%-ով պաշտպանում են  այգիները կարկտահարության բացասական ազդեցություններից,ինչպես նաև քամիներից, թռչունների և խոշոր միջատների վնասներից ծաղկման շրջանում:

 

 

Ծրագրի շրջանակում կարկտապաշտպան ցանցերի ներդրումը կարող է իրականացվել պայմանագրային հիմունքներով` կապալառու կազմակերպության կողմից կամ շահառուների կողմից:

 

Ծրագրից օգտվելու համար շահառուները պետք է դիմեն ծրագրին միացած ֆինանսական կառույցներին:

 

Մասնակից ֆինանսական կառույցների, կապալառու կազմակերպությունների ցանկ 

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն` 011 52 37 93  հեռախոսահամարով: Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ`  055 54-19-68 հեռախոսահամարով: 

 

 

 

Տպել