Հայտարարություն` ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքների իրականացման հայտեր ներկայացնելու մասին

2018-01-18

aygiՀայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստում N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիրը:  

 

Ծրագրի շրջանակներում ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքներ իրականացնող մասնագիտացված կազմակերպությունները, որոնք կկատարեն ծրագրի պահանջներին համապատասխան այգեհիմնման, կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան ցանցային համակարգերի ներդրման (մոնտաժման) աշխատանքներ, շահառուներին առնվազն մեկ տարի կմատուցեն անվճար խորհրդա­տվություն կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան ցանցային համակարգերի օգտագործման և սպասարկման ուղղությամբ, կիրականացնեն դրանց երաշխիքային սպասարկում` առնվազն մեկ տարի ժամկետով, կարող են հայտ ներկայացնել Նախարարություն:

 

Ստացված հայտերի հիման վրա մասնագիտացված կազմակերպությունների ցանկը, նաև վերջիններիս գործունեության և կատարած աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկատվությունը (առկայության դեպքում) կտեղադրվի Կայքում:

 

Ծրագրի շրջանակներում կսուբսիդավորվեն միայն այն տնտեսա­վարողներին (վարկառուներին) տրամադրված վարկերը, որոնց հողատարածքներում ինտենսիվ այգիները կհիմնվեն վերը նշված ցանկում առկա մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

 

 

Տպել