ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
2018-01-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Քրիստիան Շմիդթի հրավերով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, որն այս տարի անցկացվում է «Անասնաբուծության ապագայի ուրվագծում՝ կայուն, պատասխանատու և արդյունավետ կերպով» խորագրի ներքո:
Այցի ընթացքում հունվարի 20-ին նախարար Իգնատի Առաքելյանը կմասնակցի գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 10-րդ համաժողովին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը կայցելի նաև ԳԴՀ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան` ՀՀ ագրարային բնագավառի մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերը քննարկելու նպատակով:
Նախատեսվում է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի մասնակցությունը «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսի բացման արարողությանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին