«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի իրականացման նպատակը գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է, որի շրջանակում կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրման համար պետական աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց՝
նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման կամ կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ ըստ տնտեսավարողի հայեցողության:
Սուբսիդավորվող վարկերը շահառուներին կտրամադրվեն 2 %, իսկ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքներում կամ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող գյուղատնտեսական գործունեություն ծավալող կոոպերատիվներին` 0 % տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով, մյուս տարբերակներում կփոխհատուցվեն կատարված ծախսերի 16 %-ը, սահմանամերձ համայնքներում կամ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում, կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող կոոպերատիվների դեպքում` 18 %-ը: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրման առավելությունները
Սուբսիդավորվող վարկ ստանալու համար շահառուները պետք է դիմեն ծրագրին միացած ֆինանսական կառույցներին, իսկ ծախսերի փոխհատուցման տարբերակից օգտվելու համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն (դիմումի ձև1, դիմումի ձև 2)։
Ծրագրին միացած ֆինանսական կառույցների և մասնագիտացված կազմակերպությունների ցանկ
Ծրագրի շրջանակներում ծառայություններ մատուցելու համար ոռոգման արդիական համակարգեր ներդնող մասնագիտացված կառույցները, որոնք բավարարում են Ծրագրի պայմաններին և չափանիշներին, պետք է համապատասխան հայտ (ձևաչափ 1) ներկայացնեն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն։
Ծրագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ
Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳՆ աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչություն` 011 29 74 35 հեռախոսահամարով: Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ` 055 54-19-68 հեռախոսահամարով: