Ի գիտություն լրատվամիջոցների
2017-12-11
Ս.թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում նախատեսվում է ստորագրել հուշագրեր «Համակցված ուղղության կենդանիների ցեղատեսակների պահպանում և զարգացում Արևելյան Եվրոպայի երկրներում» և «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:
Առաջին ծրագրով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել համակցված ուղղության ցեղերի խոշոր եղջերավոր կենդանիների գենետիկ բազմազանության ու պահպանման համար: Երկրորդ ծրագրի նպատակն է ձևավորել նպաստավոր միջավայր պարենային ապահովության, սնուցման և բնակչության ամենախոցելի խմբերի սոցիալական պաշտպանությունը խթանելու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին