Ի գիտություն լրատվամիջոցների
2017-10-17
Ս.թ. հոկտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև կնքված համաձայնագրի շրջանակը և ՊԳԿ-ի գործունեությունը Հայաստանում:
Անդրադարձ կկատարվի նաև Պարենի համաշխարհային օրվան, որն այս տարի նշվում է «Փոխենք միգրացիայի ապագան: Ներդրումներ կատարենք պարենի անվտանգության և գյուղի զարգացման ոլորտներում» կարգախոսով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին