ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Մոսկվա

2017-10-05

2ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մեկնել է Մոսկվա` մասնակցելու  հոկտեմբերի 6-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսության նախարարների հանդիպմանը:

 

Հանդիպմանը  նախատեսվում է քննարկել ԵՏՄ անդամ պետությունների միջև գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության բնագավառներում ինտեգրացման գործընթացների զարգացմանը, համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմանը, ԵՏՄ ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, ինչպես նաև ագրարային շուկայի պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել