Հայտարարություն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների ղեկավարների,հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, խորհրդատուների հաստիքների համար բաց մրցույթ անցկացնելու վերաբերյալ
2017-09-27
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) հայտարարում է բաց մրցույթ Հիմնադրամի մարզային կառույցների (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ) ղեկավարների, մարզային կառույցների հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, մարզային կառույցների խորհրդատուների հաստիքների համար:
Հիմնադրամը հրավիրում է մրցույթի պահանջներին համապատասխանող բոլոր անձանց ներկայացնել մրցույթի մասնակցության դիմումները:
Հետաքրքրված անձինք դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն ինքնակենսագրական թերթիկ, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, համապատասխան որակավորում ունենալու մասին փաստաթուղթ, ինչպես նաև ցանկության դեպքում այլ տեղեկատվություն:
Դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հիմնադրամ՝ ՀՀ, ք. Երևան, Ադոնցի 2, 4-րդ հարկ հասցեով (անձամբ, փոստով կամ էլ.փոստով՝ info@arspiu.com):
Դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետներն են՝
1. Մարզային կառույցների ղեկավարների բաց մրցույթի համար՝ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 9-ը՝ ժամը 15:00-ն,
2. մարզային կառույցի հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, մարզային կառույցի խորհրդատուների համար՝ մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 11-ը՝ ժամը 15:00-ն:
Մրցույթների անցկացման փաստաթղթային փուլերին դիմումատուների ներկայությունն անհրաժեշտ չէ : Փաստաթղթային փուլերը կանցկացվեն
1. Մարզային կառույցների ղեկավարների համար՝ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին,
2. մարզային կառույցի խորհրդատուներ համար՝ 2017 թվականի հոկտեմբերի 17-ին և 18-ին,
3. մարզային կառույցի հաշվետար օգնականների և տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների համար՝ 2017 թվականի հոկտեմբերի 19-ին և 20-ին:
Հիմնադրամի մարզային կառույցների ղեկավարների, հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, մարզային կառույցի խորհրդատուների պաշտոնի նկարագիրը և որակավորման պահանջները, ինչպես նաև մրցույթի մասնակցության դիմումի ձևը, ներկայացված են ՀՀ գյուղատնտեսության նախարարության www.minagro.am կայքում:
Հետաքրքրված անձինք հավելյալ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող են դիմել ներկայացված հասցեով՝ տեղական ժամանակով 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում է որևէ հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ.
3) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
4) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
Պաշտոնների նկարագրերը և որակավորման պահանջները
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ
Գործադիր տնօրեն
պրն. Գեղամ Գևորգյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ադոնցի 2, 4-րդ հարկ,
Հեռ` (37410) 29 73 08,
Բջջային՝ (37477) 43-00-00,
Էլ. փոստ: info@arspiu.com