Իգնատի Առաքելյանը Մոսկվայում կմասնակցի Հայաստանի ցուցադրական տաղավարի բացմանը

2017-09-12

2ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մեկնել է  Մոսկվա`  մասնակցելու Եվրոպայում խոշորագույնը համարվող ՖՈՒԴ ՍԻԹԻ-Մոսկվա մեծածախ պարենային ագրոկլաստերի տարածքում «Հայաստանի Հանրապետության» ցուցադրական տաղավարի հանդիսավոր բացման արարողությանը:

 

Միջոցառման կազմակերպիչն է Եվրասիական տնտեսական գոտու ձեռնարկատերերի միության «Եվրասիական գործարարների միությունը» (ЕАДС), որի առևտրա-ցուցադրական հարթակը միավորում է Ռուսաստանի Դաշնության 85 շրջանների և 45 գործընկեր-երկրների սննդամթերք և պարենային ապրանքներ արտադրողներին:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել