Ի գիտություն Արարատի և Արմավիրի մարզերի խաղողագործների

2017-08-29

xaghogh1ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ից «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն սկսում է խաղողի վաղահաս սորտերի բերքի մթերումների գործընթացը:

 

 Մթերման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով Արարատի մարզի Պարույր Սևակ, Արմաշ, Երասխ և Սուրենավան համայնքների խաղողի  վաղահաս սորտեր մշակող տնտեսությունները  կարող են սկսել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի հետ խաղողի գնման պայմանագրերի կնքումը:

 

Արարատի մարզի նշված  համայնքների խաղողագործների համար մթերումները կիրականացվեն Մրգավանի մթերման կետում, իսկ Արմավիրի խաղողագործների համար ` Արմավիրի մթերման կետում:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել