Գառնիկ Պետրոսյան
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Պաշտոնը ստանձնել է 12 հունիսի 2018թ.
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1958թ., 1 հունիսի, Նախիջևանի ԻՍՍՀ
Կրթություն
1976-1981թթ. – ք. Երևան, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, Ագրոնոմիական ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1981-1985թթ. – ՀՀ Մասիսի շրջանի Նոր Խարբերդի կոլտնտեսություն` նախագահի տեղակալ, գյուղատնտես, գլխավոր գյուղատնտես,
1985-1987թթ. – ՀԿԿ Մասիսի շրջկոմ` հրահանգիչ, գյուղբաժնի վարիչ,
1987-1991թթ. – ՀԿԿ Կենտկոմ` գյուղատնտեսության և սննդարդյունաբերության բաժնի հրահանգիչ,
1991-1996թթ. – ՀՀ Մասիսի շրջգործկոմ` գյուղատնտեսության վարչության պետ,
1996-1999թթ. – ՀՀ Արարատի մարզպետարան` գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ,
1999-2008թթ. – ՀՀ գյուղատնտեսության նախարարություն`բուսաբուծության վարչության պետ, բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետ,
2009-2010թթ. – «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» ՊՀ` պլանավորման գծով մասնագետ,
2010-2012թթ. – ՄԱԿ-ի ՊԳԿ Ծրագրի ազգային խորհրդատու, ծրագրի համակարգող,
2012 -2016թթ.` ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ,
2016-2018թթ.- ՄԱԿ-ի ՊԳԿ, գյուղատնտեսության գծով ազգային փորձագետ,
2018 թվականից առ այսօր` ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ:
Այլ տվյալներ
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Կոնտակտային տվյալներ
Հեռ.` (+37411) 541 968
Էլ.փոստ՝ garnik.petrosyan@minagro.am