Արտահանվել է շուրջ 16 000 տոննա ծիրան
2017-07-07
Հայաստանից ծիրանի արտահանումները շարունակվում են: 2017 թվականի հուլիսի 7-ի դրությամբ արտահանվել է շուրջ 16 հազար տոննա ծիրան, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 11.5 հազար տոննայի դիմաց:
Ծիրանի արտահանման հիﬓական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է: Արտահանվում է նաև Արաբական Միացյալ Էﬕրություններ, Վրաստան:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին