Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն

Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության հիմնական խնդիրները և գործառույթներն են՝

 

ա) բուսաբուծության ոլորտում տարվող պետական քաղաքականության իրականացումը,

բ) բուսաբուծության վերաբերյալ ՀՀ միջպետական ծրագրերի, ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության որոշումների, ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանների նախագծերի մշակումը,

գ) բուսաբուծության ոլորտի վիճակի վերլուծությունը, բուսաբուծական արտադրանքի ծավալների կանխատեսումները,

դ) բուսաբուծության ոլորտում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը նպաստող ծրագրերի մշակումը և իրականացման աջակցությունը,

ե) սերմնաբուծության զարգացման, սերմերի արտադրության նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումը,

զ) գյուղատնտեսական մշակաբույսերի նոր սորտերի փորձարկման, սելեկցիոն նվաճումների պահպանության ու ներդրման ծրագրերի մշակման և սերմերի որակի գնահատման աշխատանքների համակարգումը,

է) օրենքով սահմանված կարգով սելեկցիոն նվաճումների փորձաքննության, գրանցման, արտոնագրման և իրավական պահպանության գործընթացի համակարգումը,

ը) սերմերի հավաստագրման գործընթացի իրականացումը,

թ) բույսերի պաշտպանության նպատակային ծրագրերի մշակումը և իրականցումը,

ժ) գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վնասակար վնասատուների (մկնանման կրծողներ և մորեխներ) և անտառի վնասակար օրգանիզմների դեմ պայքարի աշխատանքների համակարգումը,

ժա) գյուղատնտեսական հողատեսքերի ագրոքիմիական դիտարկման, գնահատման և բերրիության պահպանման միջոցառումների ծրագրերի մշակումը և իրականացումը,

ժբ) սերմնաբուծական և տնկարանային ֆերմերային տնտեսություններին աջակցությունը,

ժգ) գյուղատնտեսության ոլորտում աջակցության քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումը:

 

 

Վարչության պետ` Ռուդիկ Նազարյան

Հեռ.` (+37411) 523 411

Էլ.փոստ՝ rudik.nazaryan@minagro.am

 

 

Երկրագործության և սերմնաբուծության զարգացման բաժնի պետ` Գոհարիկ Օսիպյան

Հեռ.` (+37411) 525 812

Էլ.փոստ՝ goharik.osipyan@minagro.am

 

 

Այգեգործության զարգացման և բույսերի պաշտպանության բաժնի պետ` Կարինե Եսայան

Հեռ.` (+37411) 523 793

Էլ.փոստ՝ karine.yesayan@minagro.am

 

 Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության կանոնադրություն

 

 

Տպել