ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ

2017-06-29

2ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնիմարզպետ Գաբրիել Գյոզալյանի և  գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի մասնակցությամբ:

 

Անդրադառնալով ՀՀ կառավարության 2018-2022 թվականների ծրագրում գյուղատնտեսության բաժնին` նախարարը մանրամասնորեն ներկայացրել է կաթիլայինհամակարգի, հակակարկտային ցանցերի, ինտենսիվ այգիների ներդրման, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվողվարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման փորձնական ծրագրերը, անդրադարձել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրմանկարևորությանը: Նախարարը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների համատեղ ֆինանսավորմամբ2018 թվականից սկսած գյուղատնտեսությունում նախատեսվում է ներդնել ապահովագրության համակարգ, առանց որի չի կարող զարգանալ ոլորտը, քանի որ գյուղացին միշտլինելու է խոցելի և կանգնելու է ռիսկերի առաջ:

 

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև գյուղատնտեսության նախարարության պատվիրակության հետ մարզ այցելած ռուսական «General International Trade» (GIT)ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պողոսյանի առաջարկած վենչուրային ներդրումային ծրագիրը, որի շրջանակում ընկերությունը պատրաստ է դաշտավարությանընպաստելու նպատակով ֆինանսավորել (0 % տոկոսադրույքով) 3000 հեկտար ընդհանուր տարածքի մշակության աշխատանքները, ինչը կվերացնի գյուղացու կախվածությունըբանկային համակարգից:

 

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանի հետ համատեղ հանդիպել է մարզիանտառտնտեսության պետերի և աշխատակիցների հետ: Քննարկվել են անտառպահպանությանը և անտառվերականգնմանը վերաբերող հարցեր, առաջիկա անելիքները:

Աշխատանքային խորհրդակցություններից հետո գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Աշտարակի տարածաշրջանի խնձորի ինտենսիվ այգիներ:Այգու ընդհանուր տարածքը 35 հեկտար է, որոնցից 10 հա-ն խնձորի և կեռասի ինտենսիվ այգիներ են, ներդրված է  կաթիլային համակարգ և հակակարկտային ցանց: ՏնօրենԱտոմ Ֆահրադյանի խոսքով` կաթիլային համակարգի ներդրումը միայն սկզբնական շրջանում է ծախսատար եղել, իսկ հետագա շահագործումը ձեռնտու է: Նրա խոսքով՝ մեկտարվա ընթացքում 1 ծառի համար ոռոգման ծախսը կազմել է 4 դրամ:

Այգում աճեցվում են նաև ծիրանի ինտենսիվ թզուկ սորտեր, որոնց վրա կպատվաստվի տեղական ծիրան, քանի որ հայկական ծիրանի սորտն ավելի դիմացկուն է և որակով:

 

«Ապացուցված փաստ է, որ ինտենսիվ այգին եկամտաբեր է, և շատ արագ է կատարվում ծախսերի վերադարձելիությունը: Սա արդեն ինդուստրիալ այգի է, որըհաշվարկված և երաշխավորված բերքատվություն է ապահովում: Մեր վերլուծությունների արդյունքում հանգեցինք այն գաղափարին, որ անհրաժեշտ է մշակել ծրագիր,որը հնարավորություն կտա գյուղացիական տնտեսություններին նման այգիներ հիմնել, ինչը թույլ կտա ավելացնել արտահանումը և ապահովված ու երաշխավորվածբերք ունենալ»,-լրագրողների հետ զրույցում նշել է Գյուղատնտեսության նախարարը:

 

Նախարարի խոսքով` ծրագրի շրջանակում կտրամադրվեն մատչելի տոկոսադրույքով, երկարաժամկետ վարկեր` ինտենսիվ այգիներ հիմնելու նպատակով:

 

«Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ այդ ներդրումը փոխհատուցվում է: Ծրագիրը կսկսվի իրականացվել 2018 թվականից, սակայն արդեն այս տարի կդրվիշրջանառության մեջ, որպեսզի մասնավոր ընկերությունները, որոնք տնկիներ, կաթիլային համակարգեր կամ կարկտապաշտպան ցանցեր են առաջարկում կարողանանպատվերներ ընդունել, որպեսզի գարնանային ծառատունկին պատրաստ լինեն»,-հավելել է Իգնատի Առաքելյանը:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել