ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության պատվիրակությանը
2017-05-31
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է «Մեկ առողջություն բրուցելոզի հսկողության ծրագիր Հայաստանում» AM-4 ծրագրի փորձագետներ Մարկո դե Նարդիին և Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռագանին:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ առողջապահության նախարարությունների կողմից ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է Հայաստանում բրուցելոզի նկատմամբ կայուն համաճարակային իրավիճակի ապահովումը բնակչության և կենդանիների շրջանում:
Կողմերը քննարկել են ծրագրի շարունակականությանն ու իրականացման ընթացքին առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կենդանիների հաշվառման և համարակալման, համաճարակաբանական հսկողությանը և այլ հարցերի:
Նախարարը նշել է, որ նախարարությունը պատրաստ է առավել ակտիվ աշխատանքներ իրականացնել, որպեսզի իրականություն դառնան նախանշված բոլոր ծրագրերը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին