Պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվել է 25 409.5 տոննա պարարտանյութ

2017-05-31

123«Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում  2017 թվականի մայիսի 31-ի դրությամբ ՀՀ մարզերի հողօգտագործողներին և ԼՂՀ-ին տրամադրվել է 24712.35 տոննա ազոտական, 344.9 տոննա ֆոսֆորական և 352.25 տոննա կալիումական պարարտանյութ:

 

Մասնավորապես  Արագածոտնի մարզին տրամադրվել է 2551.4 տոննա ազոտական, 27.4 տոննա ֆոսֆորական և 25.85 տոննա կալիումական, Արարատի մարզին՝ 1744.3 տոննա ազոտական, 72 տոննա ֆոսֆորական և 65.55 տոննա կալիումական, Արմավիրի մարզին՝ 3924 տոննա ազոտական, 110.5 տոննա ֆոսֆորական և 129.9 տոննա կալիումական,Գեղարքունիքի մարզին՝ 4222.95 տոննա ազոտական, 27.4 տոննա ֆոսֆորական և 57.35 տոննա կալիումական, Լոռու մարզին՝ 2090.6 տոննա ազոտական, 30.25 տոննա ֆոսֆորական և 20.5 տոննա կալիումական պարարտանյութ, Կոտայքի մարզին՝ 1645.05 տոննա ազոտական, 27.55 տոննա ֆոսֆորական և 28.75 տոննա կալիումական, Շիրակի մարզին՝ 4989.05 տոննա ազոտական, 35.75 տոննա ֆոսֆորական և 10 տոննա կալիումական, Սյունիքի մարզին՝ 1671.05 տոննա ազոտական, 6.4 տոննա ֆոսֆորական և 4.1 տոննա կալիումական, Տավուշի մարզին՝ 346.2 տոննա ազոտական, 0.55 տոննա ֆոսֆորական և 1.45 տոննա կալիումական պարարտանյութ, Վայոց ձորի մարզին՝ 508.75 տոննա ազոտական, 7.1 տոննա ֆոսֆորական և 8.8 տոննա կալիումական պարարտանյութ:

 

Հատկացված պարարտանյութերի դիմաց հողօգտագործողներն ամբողջությամբ կատարել են վճարումները: Պարարտանյութերի բաշխման գործընթացը շարունակվում է:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել