«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի կողմից իրականացվող ծրագիր

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն (www.eia.am) տրամադրում է ապահովագրություն՝ ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Ապահովագրական պոլիսը հնարավորություն է ընձեռում գործընկեր բանկերից ստանալու ֆակտորինգ արտոնյալ պայմաններով։

 

Արտահանող կազմակերպությունների արտադրական անընդհատությունն ապահովելու և արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով ՀԱԱԳ-ն առաջարկում է նաև նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության ծառայություն (ՆՖԱ), որն արտահանողներին հնարավորություն է տալիս, օգտագործելով ՀԱԱԳ-ի կողմից տրամադրվելիք ապահովագրական վկայագիրը, օգտվել բանկային կարճաժամկետ ֆինանսավորման ծառայություններից՝ առանց գրավի պայմանի:

 

 

Տպել