Հայաստանի զարգացման հիմնադրամի (www.dfa.am) արտահանման տնօրինությունը սուբսիդավորում է արտահանման ուղղվածություն ունեցող մշակող արդյունաբերության ոլորտի, ինչպես նաև պաշտպանական և ազգային անվտանգության կարիքների համար արտադրություն իրականացնող կազմակերպություններին:
Սուբսիդավորվում են «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից հատկացվող վարկերը: Այն դեպքում, երբ ընկերությունը ցուցակված է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայում, սուբսիդավորվում են վարկատուի կողմից տրամադրվող վարկերի մինչև հինգ, իսկ մյուս դեպքերում` մինչև երկու տարի վճարման ենթակա տոկոսագումարները:
Վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորվում են 3, իսկ սահմանամերձ բնակավայրերում գրանցված ձեռնարկությունների դեպքում՝ 7 տոկոսային կետին համարժեք գումարի չափով: