Ի գիտություն լրատվամիջոցների

2017-03-24

logo-MAՍ.թ. մարտի 25-ին ` ժամը 10:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը կստորագրեն հուշագիր «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում:

 

Հուշագիրը կստորագրեն ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն   Լևոն Մնացականյանը:

 

Ստորագրման արարողությունը տեղի կունենա «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնում» (հասցե` Մհեր Մկրտչյան 5Ա):

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել