KFW բանկի հետ քննարկվել են ոռոգման համակարգի արդիականացման խնդիրները
2017-03-21
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է KFW բանկի համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Մարիոն Քնիշի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև բանկի գլխավոր ինժեներ Թոմաս Վոլֆը, KFW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը բարձր է գնահատել Հայաստանում KFW բանկի ծավալած գործունեությունը և օժանդակության ծրագրերի իրականացումը տարբեր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես ոռոգման համակարգի արդիականացման ու կատարելագործման ծրագրերի շրջանակում:
Անդրադարձ է կատարվել նաև Կապսի ջրամբարի վերակառուցման ծրագրի իրականացմանը, որի շահագործումը հնարավորություն կտա ավելացնել ոռոգելի հողատարածքները:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին