Լիզինգի տրամադրման պայմանները

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի  հիմնական նպատակը գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։

 

Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում է հետևյալ գյուղա­տնտեսական տեխնիկան.

 

տարբեր մակնիշների տրակտորներ,

կոմբայններ,

հավաքիչ-մամլիչներ,

տրակտորային շարքացաններ,

տրակտորային գութաններ,

տրակտորային խոտհնձիչներ,

կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ,

կուլտիվատորներ, ֆրեզներ,

սրսկիչներ.

այլ գյուղատնտեսական տեխնիկա:

 

Գյուղատնտեսական տեխնիկայի  լիզինգի պետական աջակցության  պայմաններն են՝

 

 կոմբայնների համար`  10 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է,

 տրակտորների համար` 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև  9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է,

 հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3 – 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է,

այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի մարման ժամկետ, տարեկան մինչև 9  % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է: Ընդ որում տրակտորներ և այլ գյուղտեխնիկա միևնույն շահառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի:

 

Լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով, լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով կանխավճարի վճարման պայմանով։

 

 Ծրագրին կարող են մասնակցել  ֆիզիկական և իրավաբանական անձինք (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինները), անհատ ձեռնարկատերերը, որոնք բավարարում են ծրագրին մասնակից բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական (վարկունակության) պահանջները: Ծրագրին մասնակցելու համար տնտեսավարողները պետք է դիմեն ծրագրին միացած լիզինգային ընկերություններին:

 

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

 

  Հարցերի դեպքում կարող եք դիմել Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչություն` 011525232 հեռախոսահամարով:  Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ`  055 54-19-68 հեռախոսահամարով:

Տպել