ՀՀ գյուղատնտեսության նախարար. Որքան շատ լինեն լավ մասնագետները, այդքան արագ մենք կհասնենք հաջողության
2017-02-04
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի դեպարտամենտի «Սննդի անվտանգության համակարգերի կառավարում» կրթական ծրագրի մասնակիցներին ավարտական հավաստագրերի հանձնման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, դասախոսներ, ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Շնորհավորելով դասընթացի մասնակիցներին և ողջունելով նման դասընթացներ կազմակերպելու նախաձեռնությունը` նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՄՆ կառավարությունը կշարունակեն Հայաստանում հանդես գալ նոր ծրագրերով` ուղղված ագրարային կրթության զարգացմանը:
«Կրթությունը շատ մեծ նշանակություն ունի բոլոր ոլորտների հետևողական զարգացման համար, և մեզ համար այսօր առաջնահերթ է բարձրակարգմասնագետներ ունենալը: Շատ կարևոր է նաև, որպեսզի այս դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները դուք կարողանաք պրակտիկայում կիրառելի դարձնել և նոր մշակույթ բերել մեր իրականություն: Սննդամթերքի անվտանգությունը, սննդի որակի ապահովումը միշտ լինելու է մեր ուշադրության կենտրոնում ևվստահաբար, որքան այս ոլորտում շատ լինեն լավ մասնագետները, այդքան արագ մենք կհասնենք հաջողության», – նշել է նախարարը:
Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պատրաստակամություն է հայտնել դասընթացն ավարտած լավագույնուսանողներին աշխատանքի հնարավորություն ընձեռել:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր հերթին, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ ժամանակակից պահանջներից ելնելով` անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և զարգացումներ մտցնել նաև ագրարային համալսարանի կրթական ծրագրերում, և այս առումով իրենք մեծ արդյունքներ են ակնկալում հատկապես միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերից: Այս համատեքստում ռեկտորը բարձր էգնահատել համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ-ի և ԻննովեՅԹ Հայաստան նախագծի հետ, որը հնարավորություն ստեղծեց կապեր հաստատել Փենսիլվանիայի նահանգային համալսարանի և Վիրջինիա Թեք համալսարանի հետ և մշակել խտացված, արագացված ծրագրերի մոդուլ` 6 առանձին բաղադրիչներով, որը հունվար ամսվա ընթացքում իրականացվեց ագրարային համալսարանում:
ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողների համար նախատեսված մեկամսյա ինտենսիվ դասընթացն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) և ԻննովԵՅԹ/Հայաստան նախագծի աջակցությամբ ICARE հիմնադրամի կողմից: Դասընթացը վարել են Փենսիլվանիայի նահանգային համալսարանի և Վիրջինիա Թեք համալսարանի պրոֆեսորները:
Այն ներառում էր սննդագիտության ներածություն, սանիտարիա և սննդի միկրոկենսաբանություն, վերամշակման հսկում և թթվեցված սննդամթերք, HACCP համակարգ և սննդի պաշտպանության մոդուլները և ուղեկցվել է գործնական պարապմունքներով և վերամշակող ընկերություններ այցելություններով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին