Հայկական գինիները կներկայացվեն մոսկովյան «Պրոդ Էքսպո -2017» ցուցահանդեսում

2017-02-03

5Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 6-10-ը Մոսկվայում կայանալիք «Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսին մեկ միասնական տաղավարով կմասնակցեն 12 հայկական գինեգործական  ընկերություններ, որոնք կներկայացնեն ավելի քան 50 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ։

 

Ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակն է արտերկրյա գնորդին ներկայացնել հայկական գինին և ընդլայնել սպառման շուկաները:

 

«Պրոդ Էքսպո-2017» ցուցահանդեսը մեկ հարկի տակ է հյուրընկալում  արտադրողներին, խոշոր և մանրածախ գնորդներին, վերամշակման համար անհրաժեշտ հումք և սարքավորումներ արտադրողներին, ինչը հնարավորություն է ընձեռում նոր գործարար կապեր հիմնելու, ինչպես նաև ծանոթանալու վերամշակման նորագույն  տեխնոլոգիաներին և գլոբալ  շուկանների հիմնական միտումներին:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել