ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է 2014 թվականի գերակայությունները
2014-01-30
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր նախարարության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ ներկայացրել է ոլորտի 2014 թվականի գործունեության միջոցառումներն ու գերակա խնդիրները:
Անդրադառնալով նախորդ տարի ձեռք բերած դրական տեղաշարժերին , նախարարը կարևորել է նաև զարգացման և աճի միտումների շարունակելիության ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնց հիմքի վրա էլ պետք է իրականացվեն 2014 թվականի գործունեության միջոցառումներն ու գերակա խնդիրները:
Նա մասնավորապես նշել է. «2014 թվականը նույպես լարված աշխատանքային տարի է լինելու մեզ համար, ուստի առանց ժամանակ կորցնելու , գարնան գյուղատնտեսական աշխատանքներից առաջ , պետք է որոշակիացնենք մեր անելիքներն ու ծրագրերը»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: