Թեժ գծով ստացվել է 41 հեռախոսազանգ

2016-12-08

photoՀՀ գյուղատնտեսության նախարարության հետադարձ կապի ապահովման պատասխանատուները ս.թ. նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում  քաղաքացիներից ստացել են թվով 41 հեռախոսազանգ:

 

Արձանագրվել են մեղրի և մեղվամթերքի, ձկան, խեցգետնի արտահանումների կազմակերպմանը, տոհմային երինջների տրամադրմանը, համակցված կերերի արտադրությանը, սուբսիդավորված վարկերի ձեռքբերման ընթացակարգին, ծիրանենիների խնամքին, խաղողի մթերումների դիմաց վճարումների կատարմանը, սպանդանոցային մորթին, գյուղտեխնիկայի գրանցմանը, մկնասպան թունանյութի ձեռքբերմանը, պարարտանյութերի սուբսիդավորման ծրագրին, գյուղատնտեսության ռազմավարական զարգացման ծրագրին, սուբսիդավորման ուղղությունների վերանայմանը  և այլ խնդիրների վերաբերող հարցեր ու առաջարկություններ:

 

Բարձրացված բոլոր հարցերին պատասխանատուների կողմից տրվել են պարզաբանումներ և լուծումներ: 

 

Նախարարության պաշտոնական կայքէջի «առցանց խորհրդատվություն» բաժնով հաշվետու ժամանակահատվածում ստացվել է թվով 13 գրավոր հարցում, որոնց տրվել են պատասխաններ օրենքով սահմանված կարգով: Հարցումները վերաբերել են դեպի Ռուսաստանի Դաշնություն գյուղմթերքի արտահանման կազմակերպման ընթացակարգերին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, տոհմային երինջների ձեռքբերմանը և արտահանմանը, արտերկրյա գյուղատնտեսական տոնավաճառներին մասնակցության հնարավորություններին, մշակաբույսերի ոռոգման չափաքանակներին, գյուղոլորտում օժանդակության ծրագրերին  և այլ հարցերի: 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել