«Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ԵՀԳԳԶԾ/ENPARD) հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ արդյունավետ և կայուն գյուղատնտեսություն ապահովելու գործում՝ նպաստելով գյուղական շրջաններում պայմանների բարելավմանը։
ԵՀԳԳԶԾ-ի «Տեխնիկական աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը» բաղադրիչը, որն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից, տեխնիկական աջակցություն է տրամադրում չորս հիմնական ուղղություններով, որոնք համահունչ են ԵՄ-ի կողմից տրամադրվող օժանդակության առաջնահերթ նպատակների հետ և ուղղակիորեն նպաստում են տնտեսական և սոցիալական անհավասարությունների կրճատման հարցում Արևելյան գործընկերության կողմից սահմանված առանցքային մարտահրավերների հաղթահարմանը: Այդ ուղղություններն են՝
- ինստիտուցիոնալ զարգացում և քաղաքականության ներդաշնակեցման աջակցություն,
- գյուղատնտեսական արտադրանքի և բնական պաշարների կայուն օգտագործում և կառավարում,
- գյուղական շրջանների կարողությունների և ենթակառուցվածքների բարելավում,
- գյուղատնտեսական համատարած հաշվառման և վիճակագրության բարելավում:
Ծրագրի շահառուներն են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ոլորտին առնչվող կենտրոնական և տարածքային այլ մարմինները, այդ թվում՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ինչպես նաև Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները: Գյուղացիական տնտեսությունները, գյուղատնտեսական կոոպերատիվները և ասոցիացիաները, գյուղաբնակ ընտանիքներն ու շահագրգիռ կողմերը ծրագրի վերջնական շահառուներն են:
Ծրագրի իրականացման արդյունքում «Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության» մշակման գործընթացին աջակցելու միջոցով նախատեսվում է խթանել պարենային արտադրության կայուն աճը, գյուղատնտեսության, ինչպես նաև գյուղական բնակավայրերի զարգացումը։
Ծրագրի շրջանակներում տրամադրվող տեխնիկական օժանդակության ակնկալվող արդյունքներն են.
- գյուղատնտեսության և գյուղական բնակավայրերի զարգացման ոլորտներում լավ մշակված ու կառուցողական քաղաքականություն իրականացնելու նպատակով պետական կառույցները ներկայացնող շահագրգիռ կողմերի կարողությունների բարելավում,
- գյուղատնտեսական արտադրողականությունը շարունակաբար ընդլայնելու, ինչպես նաև հողերի կառավարումը բարելավելու միջոցով առկա և մատչելի սննդի հասանելիության ապահովում,
- աջակցություն գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացմանը,
- աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ կարողությունների ստեղծում:
ԵՀԳԳԶԾ/ENPARD ծրագրի գրասենյակ
Տիգրան Մեծի պողոտա 4/6
ՀՀ, 0010 Երևան
Հեռ./ֆաքս` (+374) 60 757 507
Էլ. Փոստ` fao-am@fao.org