ՀՀ գյուղատնտեսության նախարարության կանոնադրությամբ սահմանված գործառույթներից հողերի օգտագործման և մելիորացիայի վարչությանն են վերապահված`
- ՀՀ գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացումն ու մելիորացիան (բարելավումը),
- ոռոգման ծրագրերի, ինչպես նաև ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված գետերի ջրերի վնասակար ներգործության կանխման և վերացման միջոցառումների մշակումը և դրանց իրականացման մոնիթորինգը:
Վարչությունը մշակում է գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ` նախապես ուսումնասիրելով ու բացահայտելով դրանց չօգտագործման պատճառները, ինչպես նաև մշակում ու ներկայացնում է առաջարկություններ` Արարատյան դաշտավայրի երկրորդային աղակալված և ալկալիացված հողերի աղազերծման, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ոռոգման արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
Վարչությունը ճշգրտում է ամենամյա առաջնահերթ իրականացման ենթակա հակահեղեղային միջոցառումներն ու մշակում դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի տեխնիկական բնութագրերը: Ափապաշտպան աշխատանքների իրականացման ու դրանց ընդունման փուլերում վարչությունը համագործակցում է նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հետ, կարծիքներ է նախապատրաստում հողերի ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխությունների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման առաջադրանքների, հողային հարաբերությունների հետ առնչվող այլ փաստաթղթերի ու հարցերի վերաբերյալ, մասնակցում է միջգերատեսչական մի շարք հանձնաժողովների ու աշխատանքային խմբերի աշխատանքներին։
Վարչության պետ ` Արթուր Բաղդասարյան
Հեռ.` (+37411) 297 435
Էլ.փոստ՝ artur.baghdasaryan@minagro.am
Հողերի օգտագործման բաժնի պետ` Գևորգ Օհանյան
Հեռ.` (+37411) 297 433
Էլ.փոստ ՝ gevorg.ohanyan@minagro.am
Մելիորացիայի բաժնի պետ` Դավիթ Մեջլումյան
Հեռ.` (+37411) 297 433
Էլ.փոստ՝ davit.mejlumyan@minagro.am
Հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության կանոնադրություն